BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գյուղերը կքաղաքակրթվեն

Գյուղերը կքաղաքակրթվեն
03.04.2015 | 00:47

Քաղաքաշինության նախարարությունը ռազմավարական լուրջ ծրագիր է մշակել գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի լուծման հարցում։ «Առաջին հերթին պետք է առանձնացնենք պատմաճարտարապետական արժեք ունեցող համայնքները, որոնք պարտադիր պետք է ունենան գլխավոր հատակագիծ։ Այնուհետև մնացած գյուղական համայնքները պետք է ներառվեն մարզային տարածքային հատակագծերում»,- կառավարության նիստում ներկայացնելով մարզային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի և հողերի նպատակային նշանակության մասով փոփոխությունները` ասաց քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Նկատենք, որ գլխավոր հատակագծերը մի շարք գյուղական համայնքներում լուրջ բեռ էին դարձել, քանի որ վերջիններիս բյուջեն հնարավորություն չէր տալիս պատվիրելու գլխավոր հատակագիծ։ Գուցե և, իսկապես, քաղաքաշինության ներկայացրած փոփոխությունը, որը հաստատեց գործադիրը, լուրջ քայլ լինի մի կողմից` թեթևացնելու գյուղական համայնքների բյուջետային բեռը, մյուս կողմից` նպաստելու համայնքների զարգացմանը։ «Այս փոփոխությունների արդյունքում զգալիորեն կկրճատվեն փաստաթղթերի անհարկի կրկնությունը, ժամկետները, և բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրումների համար»,- նշեց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ